Հայտնի հոլիվուդյան դերասան Անտոնիո Բանդերասը կմարմնավորի իսպանացի նկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկասոյին Ռոն Հովարդի «Հանճարը» սերիալի երկրորդ եթերաշրջանում։ Ինչպես Պիկասոն, Բանդերասն էլ ծագումով իսպանական Մալագա քաղաքից է։
Սերիալում կպատմվեն նկարչի կյանքի հետաքրքիր մանրամասները՝ ստեղագործական ինքնաորոնումների ժամանակ։
Պրեմիերան ծրագրված է ապրիլի 24-ին։

Երեկ Բանդերասը հայտնվել էր աշխարհիկ միջոցառման՝ սափրված հոնքերով, հավանաբար նա նման քայլի է դիմել՝ Պիկասոյին լավագույնս մարմնավորելու համար։









































