Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով այժմ մարզում է Լոնդոնի «Չելսի»-ն, գովասանքի խոսքեր է հղել «Արքայական ակումբ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի հասցեին:
Ըստ պորտուգալացի մասնագետի խոսքերի` ինքը շատ ուրախ է, որ հնարավորություն է ունեցել աշխատելու նման ֆուտբոլիստի հետ:
«Ռոնալդուին մարզելն իմ մարզչական կարիերայի լավագույն բանն էր: Նա ամենապրոֆեսիոնալ ֆուտբոլիստն է, որին ես երբևէ տեսել եմ: Մարզչի ու ֆուտբոլիստի միջև անպայման պետք է որոշակի հեռավորություն լինի: Ես նրա հետ խնդիրներ չեմ ունեցել ու համաձայն եմ Կարլո Անչելոտիի այն խոսքերի հետ, որ Ռոնալդուն այլմոլորակային է»,- ասել է Մոուրինյոն:






































