Վրաստանի նախկին նախագահ և «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ Ուկրաինա։ Ուկրաինական Zik հեռուստաալիքի եթերում նա ասել է, որ կգտնի միջոց, թե ինչպես դա անել։
Սաակաշվիլին վստահ է, որ ուկրաինական իշխանությանը «շատ քիչ ժաանակ» է մնացել։ «Կարծում եմ, որ այժմ մեզ պետք է շարունակել մեր պայքարը։ Նրանք վախկոտներ են, նրանցից պետք չէ վախենալ։ Նրանց պետք է իշխանությունից հեռացնել խաղաղ ճանապարհով՝ ուկրաինական տնտեսությունը փրկելու համար»,-ընդգծել է Սաակաշվիլին։
Երեկ Սաակաշվիլիին ձերբակալել էին Կիևի կենտրոնական «Սուլուգունի» ռեստորանում, որից հետո Օդեսայի նախկին նահանգապետին արտաքսել էին Վարշավա։ Նրա կողմնակիցները հայտարարել են, որ մոտ ժամանակներս մտադիր են «կրկնել ուկրաինական սահմանի հերոսական անցումը»։










































