Հավայան կղզիների սենատն օրինականացրել է միասեռ ամուսնությունները՝ թույլ տալով նման ամուսնական միությունների կնքումը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Նահանգի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել օրինագծին 30 կողմ և 19 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Օրենքը պետք է ստորագրի նահանգապետ Նեյլ Աբերքրոմբին, ով աջակցություն է հայտնել այդ օրենսդրական նախաձեռնությանը: Հավայան դարձել է միասեռ ամուսնություններն օրինականացրած ԱՄՆ-ի 15-րդ նահանգը:









































