Երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 12-ին, Մալթայի խորհրդարանը հավանության է արժանացրել այդ երկրի քաղաքացիությունը 650 հազար եվրոյով օտարերկրացիներին վաճառելու մասին օրինագիծը՝ հաղորդում է Reuters-ը:
Քաղաքացիությունը կվաճառվի ԵՄ-ի կազմում չգտնվող երկրների քաղաքացիներին:
Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի խոսքերով՝ նորամուծությունը թույլ կտա ոչ միայն լցնել երկրի բյուջեն, այլև պոտենցիալ ներդրողներին ներգրավել կղզու տնտեսության մեջ: Մուսկատի հաշվարկներով՝ քաղաքացիություն ստանալու նոր սխեմայի գործունեության առաջին տարում կղզու բյուջեն կհամալրվի մոտ 30 մլն եվրոյով (ենթադրվում է, որ քաղաքացիություն կգնի մոտ 45 մարդ): Ապագայում սպասվում է, որ Մալթայի քաղաքացիություն կգնեն տարեկան 200-300 մարդ:








































