ԵՄ-ում գործող նորմերին Ուկրաինայի տնտեսության հարմարվելը կարող է երկրին 120-200 միլիարդ եվրո արժենալ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով ՌԴ նախագահի խորհրդական Ս. Գլազևին:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի ընտրությունը «քաղաքական բնույթ է կրում» և «հակասում է տնտեսական բոլոր չափանիշներին»: «Արշավի քաղաքական իմաստը Ռուսաստանից մեկուսացումն է. դա չեն թաքցնում ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ Բրյուսելում»,- ասել է Գլազևը:
ԵՄ-ի հետ ասոցացումն Ուկրաինայի տնտեսության վրա մինչև 2020 թ. բացասական ազդեցություն կունենա: Խորհրդականի խոսքերով՝ «այն եկամտաբեր չէ ներդրումների առումով և մահացու է երկրի ֆինանսական իրավիճակի համար»:









































