Իռլանդացին իր շանը սովորեցրել է տրակտոր վարել։ Արտասովոր տաղանդով օժտված շունն ապրում է Հյուսիսային Իռլանդիայի Դևոն կոմսությունում։
Ոսկեգույն ռետրիվեր Ռեմբոն օգնում է տիրոջը թփերը կտրատելու, դաշտը հերկելու և բերքը հավաքելու գործում։ Նրա 66-ամյա տերը՝ Ալբերտ Ռիդն ասում է. «Ոչ ոք չի հավատա Ռեմբոյի մասին պատմություններին։ Այդ իսկ պատճառով բոլորը լուսանկարում ու տեսանկարահանում են նրան։ Կան մարդիկ, ովքեր կորցնում են խոսելու ունակությունը, երբ ղեկի մոտ տեսնում են շանը»։
Իռլանդացին հաստատում է, որ 6-ամյա Ռեմբոն բացառիկ հավատարիմ և բարեկամական շուն է։









































