ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել այցելելու Ուինսթոն Չերչիլի բունկեր։ Անհատական էքսկուրսիան կարող է անցկացվել հոկտեմբերին՝ Մեծ Բրիտանիա կատարելիք պետական այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է Sunday Times-ը։
Թրամփի մոտ բունկեր այցելելու ցանկություն է առաջացել «Մութ ժամանակներ» ֆիլմի դիտումից հետո, որում Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Չերչիլին մարմնավորում է բրիտանացի դերասան Գերի Օլդմենը։ Նշվում է, որ Թրամփը դեկտեմբերին կայացած հեռախոսազրույցի ժամանակ անձամբ խորհուրդ է տվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին դիտելու այդ ֆիլմը։
Աղբյուրը հավելել է, որ այցելությունը «Չերչիլի հրամանատարական կետ» թանգարան միանգամայն կարող է ներառվել ԱՄՆ նախագահի պետական այցի ծրագրում։











































