Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 5-րդ տուրի շրջանակներում այսօր մրցեց Սլովենիայի ընտրանու հետ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, իրենց պարտիաները հաղթանակներով էին ավարտել Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը` առավելության հասնելով համապատասխանաբար Դուշկո Պավասովիչի ու Յուրե Սկոբերնեի նկատմամբ: Ոչ-ոքի արդյունքով էր ավարտվել Սերգեյ Մովսեսյանի և Լուկա Լենիչի պարտիան:
Խաղաղ դաշն կնքվեց նաև վերջին` 4-րդ մրցավեճում: Ւրենց հանդիպումը ոչ-ոքի ավարտեցին Գաբրիել Սարգսյանն ու Յուրե Բորիսեկը:
Այսպիսով, մեր տղամարդկանց հավաքականը մրցակցի նկատմամբ առավելության հասավ 3-1 հաշվով:






































