Եվրամիությանը 16 ժամ է անհրաժեշտ եղել 2014-ի բյուջեն ընդունելու համար: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Եվրահանձնաժողովի նոյեմբերի 12-ին հրապարակած հաղորդագրությունը:
Փաստաթուղթը քննարկել են Եվրահանձնաժողովը, Եվրախորհուրդը և Եվրախորհրդարանը:
2014-ին բլոկը նախատեսում է ընդհանուր առմամբ ծախսել 135.5 միլիարդ եվրո: Ծախսերի 2/3-ը նախատեսված է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ինֆրակառուցվածքների, ինչպես նաև ֆերմերների սուբսիդավորման համար: Եվս 3.9 միլիարդ եվրոյի «օգնությամբ» կպայքարեն երիտասարդության մեջ տարածված գործազրկության դեմ:
Վերջնական հաստատման համար բյուջեն պետք է հավանության արժանացնեն Եվրախորհուրդը և Եվրախորհրդարանը:







































