ԱՄՆ-ի միջնակարգ դպրոցներից մեկի արդեն նախկին տնօրենը 9 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Նա աշակերտներից վերցրել է նրանց բջջային հեռախոսները, դրանցում գտել անչափահասների մերկ լուսանկարներ, այնուհետև վաճառել դրանք պոռնոառևտրի ռուսական հարթակում, հայտնում է Gizmodo-ն։
Տնօրենին հասցեագրված մեղադրանքներ են հնչեցվել այն բանից հետո, երբ աշակերտուհիներից մեկը նկատել է իր մերկ լուսանկարները պոռնոկայքում։ Լուսանկարները նա արել էր 15 տարեկանում՝ իր բոյֆրենդի համար։ Իրավապահները դուրս են եկել տնօրեն Ստիվեն Գոդլեթի հետքի վրա։
Տղամարդուն պատկանող սարքերում հայտնաբերվել են 436 լուսանկարներ և 11 տեսահոլովակներ, որոնք որակավորվել են որպես մանկական պոռնոգրաֆիա։






































