Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում տասնյակ մարդիկ են տուժել ոստիկանության ու կարի ֆաբրիկաների աշխատակիցների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով, հայտնում է Associated Press-ը:
Ոստիկանները ցրել են ցուցարարներին արցունքաբեր գազի օգնությամբ: Վերջիններս իրենց հերթին ոստիկանների կողմը քարեր են նետել:
Արդեն տուժել է առնվազն 80 մարդ:
Բողոքի ցույցերին մասնակցում է մի քանի հազար մարդ:
Բանգլադեշի 200 կարի ֆաբրիկաներն արդեն երկրորդ օրն է՝ չեն աշխատում:
Բողոքի նմանատիպ ակցիաներ են տեղի ունենում Կամբոջայում:







































