Tuesday, 07 05 2024
Քոչարյանի և ՀՀԿ-ի ականջներն են երևում. առիթավորվել են իրենց նպատակներին հասնելու համար
Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ
Եթե հանրության կեսից ավելին աջակցի այս շարժմանը, իմ համոզմամբ, արտահերթ ընտրություններն են ճանապարհը
«Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ»
Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով. «Հրապարակ»
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու. «Հրապարակ»
Ռուսաստանի միջուկային «ազդակը». Փարիզը եւ Պեկինը ուժի «սուվերեն բեւեռ» կստեղծե՞ն
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Շամպայն գինիների գործարանի մոտ հարձակվել են «չենջում» աշխատող տղամարդու վրա, «բիտով» ջարդել գլուխը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասոության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Մերուժան Մանուկյանի և Արմեն Սարգսյանի գործի դատական քննությունը:

33-ամյա Մերուժանին մեղադրանք էր առաջադրվել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Մերուժանի հասակակից Արմեն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ավազակային հարձակմանը օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Մերուժանն ու Արմենը գործով չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ 2016 թվականի փետրվարի 3-ին, ժամը 18-ի սահմաններում «Օպել» մեքենայով ուղևորվել են Թբիլիսյան խճուղու 1-ին շենքի ու դրան հարակից Շամպայն գինիների գործարանի պարսպի մոտ:

Նախապես մշակված պլանի համաձայն՝ Արմեն Սարգսյանը, ըստ մեղադրանքի, մեքենան կայանել է այնտեղ, իսկ Մերուժան Մանուկյանն ու գործով չպարզված անձը ժամը 20-ն անց 50-ի սահմաններում հարձակվել են Արթուր Հ.-ի վրա: Վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել՝ կարմիր պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված փայտե մահակով հարվածել են նրա գլխին:

Արթուր Հ.-ն վայր է ընկել: Նրան շարունակել են հարվածներ հասցնել՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ գանգուղեղային վնասվածքի, քունքոսկրի կոտրվածքի, գլխուղեղի սալջարդի, արյունազեղման ձևով: Հարձակվողները չեն կարողացել հափշտակել Արթուր Հ.-ի մոտ եղած 3  միլիոն դրամը, նստել են իրենց սպասող մեքենան ու դիմել են փախուստի:

Մերուժան Մանուկյանն ուԱրմեն Սարգսյանը իրենց մեղավոր չեն ճանաչել դատաքննության ընթացքում: Դատարանում նրանք հրաժարվել են ցուցմունքներ տալուց:

Արմեն Սարգսյանը համաձայնել է միայն պատասխանել հարցերին, որի ընթացքում  պնդել է իր նախաքննական ցուցմունքը:

Նա նշել է, թե դեպքի օրը գնացել է Բալահովիտ, այդ ընթացքում վարել է իր հարևանին պատկանող «Օպել» տաքսին, որի համարանիշերը չի հիշում: Պատվեր է ունեցել, ուղևոր է վերցրել ու Թբիլիսյան խճուղում սպասել է, քանի որ անծանոթ հաճախորդն ասել է, թե մարդու է սպասում: Ինքը տաքսին կայանել է գազի լցակայանի մոտ, չի հիշում՝ որքան է սպասել: Մեքենայի շարժիչը չի անջատել, քանի որ մարտկոցի հետ կապված խնդիր է եղել: Որոշ ժամանակ սպասելուց հետո շարժվել են Աբովյան քաղաքի ուղղությամբ:

Դատարանում հրապարակվել ու հետազոտվել է տուժող Արթուր Հ.-ի նախաքննական ցուցմունքը: Նա հայտնել է, թե բնակվում է Թբիլիսյան խճուղու շենքերից մեկում: Կնոջ հետ աշխատել է «Սուվրա» սուպեերմարկետի տարադրամի փոխանակման կետում: Աշխատանքի գնում էր ամեն օր՝ ժամը 9-ն անց 30-ից 10-ի սահմաններում:

Սովորաբար ինքն առաջինն էր գնում աշխատանքի, կինը կես ժամ-քառասուն րոպե անց էր տանից դուրս գալիս:

Տարադրամի փոխանակման կետի դուռը օրվա ավարտին ինքն էր փակում, կինը իրենից շուտ էր տուն է գնում: Իրենք երկուսն էլ մեքենա ունեն, յուրաքանչյուրն իր մեքենայով էր աշխատանքի գնում:

Դեպքի օրը՝ ժամը 20-ի սահմաններում, ինքը փակել է տարադրամի փոխանակման կետի դուռը, գնացել է ընկերոջը տեսնելու:

Ընկերոջ հետ զրուցել է մոտ 2 րոպե, դրանից հետո անմիջապես գնացել է իրենց թաղամաս: Շենքի տակ կայանատեղի չկա, իրենք մեքենաները կայանում են շենքից մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող գործարանի պատի դիմաց:

Դեպքի օրը՝ իր հիշելով՝  20-ն անց 50-ի սահմաններում, ինքը մեքենան կայանել է հիշյալ պատի տակ, գնումներով տոպրակները հանել է մեքենայի բեռնախցից: Այդ ընթացքում խոսում էր հեռախոսով: Քանի որ ձեռքերը զբաղված էին, հեռախոսը պահում էր ուսով:

Նկատել է, որ իրեն են մոտենում երկու տղամարդ: Մութ էր, ինքը նրանց դեմքերը չի տեսել: Առաջինը, ում ձեռքին կարմիր տոպրակ կար, մոտենալով իրեն՝ հանկարծ ձեռքի տոպրակով շատ ուժեղ հարվածել է իր գլխին: Ինքն այդ հարվածից ընկել է գետնին: Անծանոթը կքանստած դիրքով շարունակել է նույն տոպրակով հարվածներ հասցնել իր գլխին: Ինքը զգում էր, որ նա հարվածում է կոշտ առարկայով, որը գտնվում էր տոպրակի մեջ: Հիշում է՝ չորս-հինգ հարվածից ավելի է նա իրեն հարվածել:

Երկրորդ անձն իրեն չի մոտեցել ու չի հարվածել:

Իրեն հարվածներ հասցնելը տևել է մոտ մեկ րոպե: Նրանք իրենից որևէ բան չեն պահանջել, որևէ բան իրենից չեն հափշտակել: Ինքը գետնին ընկած վիճակում փորձում էր երկու ձեռքերով գլուխը պաշտպանել հարվածներից: Բարձր գոռում էր, հայհոյում էր, որ անծանոթը դադարեցնի հարվածներ հասցնելը:

Չի հիշում ինչպես, բայց իրեն հաջողվել է ոտքի կանգնել: Անծանոթն էլ դադարեցրել է հարվածները: Նրանք երկուսով փախել են Թբիլիսյան խճուղու կողմը, գործարանի պատի կողմից թեքվել են աջ ու կորել են իր տեսադաշտից:

Ինքն այդ ընթացքում բղավում էր նրանց հետևից, որ կանգնեն, կամ ինչ-որ մեկը նրանց կանգնեցնի: Ինքը չէր հասկանում՝ ինչ կատարվեց, ինքը թշնամիներ չուներ, որևէ մեկի հետ լարված հարաբերությունների մեջ չի գտնվել, գումարային խնդիրներ չի ունեցել:

Այդ վայրում այդ պահին մարդ չկար, նույնիսկ պատահական անցորդներ չկային: Ինքը չի հետապնդել հեռացողներին, հավաքել է գետնին թափված տոպրակներն ու գնացել է տուն: Հարվածներից գլխի վերևի մասը վնասվել էր, արյուն էր հոսում և ուժեղ ցավում էր: Կինը սառը թրջոց է դրել գլխին, հանել է ամբողջությամբ արյան մեջ կորած հագուստը: Լոգարանում սկսել է լվանալ գլուխը, որ վնասվածքը տեսնեն՝ լո՞ւրջ է, հիվանդանոց դիմե՞ն, թե՞ չէ:

Քանի որ ուժեղ գլխացավը շարունակվում էր, գնացել է հիվանդանոց: Երբ իջել է մեքենայի մոտ, գետնին ընկած՝ տեսել է այն նույն կարմիր տոպրակը, որը բռնած անծանոթը հարվածում էր իրեն: Տոպրակը բացել ու տեսել է փայտի կտոր, որը կոտրված էր: Հասկացել է, որ այդ փայտով էր իրեն հարվածում անծանոթը: Կարմիր տոպրակն արյունոտ էր: Այն վերցրել, դրել է իր մեքենայի մեջ: Հիվանդանոց է գնացել ընկերոջ մեքենայով:

Հիվանդանոցում ասել է՝ իբր վայր է ընկել, որ ավելորդ բացատրություններ չտա, բացի այդ՝ չէր պատկերացնում, որ ծանր վնասվածք է ստացել: Բայց եկել են ոստիկանության աշխատողները, և ինքը հայտնել է իրականությունը:

Տուժողը նշել է, թե բողոքում է, ցանկանում է, որ հանցագործություն կատարած անձինք ենթարկվեն պատասխանատվության:

Տուժողը նկարագրել է՝ երկրորդ անձը, ով իրեն չի մոտեցել 160-170 սմ հասակ ուներ, իսկ իրեն խփողը՝ 170-180 սմ: Այս անձի գլխին վերակուի «կապիշոնն էր»՝ բավական լայն: Հարձակվողների դեմքերը նա լավ չի տեսել ու չի մտապահել:

Տուժողը նշել է, որ դեպքի պահին իր մոտ 50 հազար դրամ կար՝ իր անձնական գումարը: Աշխատանքային գումարը իր մոտ երբեք չի լինում տուն վերադառնալու ժամանակ: Հարձակվողներն իրենից ոչինչ չեն պահանջել, նրանք չեն խոսել, ինքը նրանց ձայները չի լսել:

Հաջորդ ցուցմունքում տուժողը նշել է, թե դեպքի պահին իր պայուսակի մեջ եղել է… 2-3 միլիոն դրամ՝ ինքը դա հիշել է… ցուցմունք տալուց հետո…

Ըստ տուժողի՝ այդ օրն իր մոտ երեք կապոց թղթադրամ կար, առավոտյան պետք է ավելի մանր թղթադրամներով փոխանակեր ու տաներ աշխատանքի: Գումարը 10 հազար դրամանոցներով էր: Այդ գումարն իրենից չեն գողացել: Գումարը պայուսակի մեջ էր, հարձակվողները պայուսակը չեն քաշել: Ինքը պինդ բռնած՝ պահել  էր այն..

Դատարանն արձանագրել է, որ անհնարին է եղել տուժողին դատարանում հարցաքննել՝ ՀՀ-ից նրա բացակայության պատճառով: Դատարանն արձանագրել է՝ տուժողի նախաքննական ցուցմունքը վերաբերել է «բացառապես դեպքի իրադարձություններին, բայց ոչ՝ ուղղակիորեն ամբաստանյալներին վերաբերելի՝ վերջիններիս մեղսագրվող արարքում մերկացնող տեղեկությունների»:

Դատարանը նշել է, թե տուժողի նախաքննական ցուցմունքները միակ ապացույցը չեն, որ ամբաստանյալները կատարել են մեղսագրված արարքը: Դատական ակտում թվարկվել են այն վկաների անունները, որոնք դատարանում ևս հարցաքննվել են, ու որոնց ցուցմունքներով նույնպես դատարանը հաստատված է գնահատել ամբաստանյալների մեղավորությունը:

Հարձակվողները անպաշտպան տուժողից ոչինչ չեն պահանջել ու ոչինչ չեն հափշտակել, տուժողը հստակ չի տեսել իր վրա հարձակվածների դեմքերը, ճանաչում չի եղել…

Դատարանը հաստատված է գնահատել, որ ամբաստանյալների կողմից է եղել հարձակումը, իսկ նպատակը եղել է տուժողից գումար՝ 3 միլիոն դրամ հափշտակելը…

Դատարանը Մերուժան Մանուկյանին մեղավոր է ճանաչել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, դատապարտել է 10 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի ապրիլի 2-ից:

Արմեն Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ավազակային հարձակմանն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, և դատապարտվել է  9 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի ապրիլի 4-ից:

Դատավճռի դեմ պաշտպանական կողմն արդեն ներկայացրել է վերաքննիչ բողոք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում