Boredpanda.com կայքը ներկայացրել է ֆոտոշարք տարօրինակ գործողություններով աչքի ընկնող մարդկանց մասին, ովքեր երբևէ կարող են լինել«մեծագույն» հիփսթերները (ժամանակակից ենթամշակույթի հետևորդները): Ասում են՝ նրանք հագնում են վանդակավոր վերնաշապիկ, կրում արևային ակնոց և ըմպում Pabst Blue Ribbon գարեջուր: Նրանք կարող են պարադոքս առաջացնել քաղաքի փողոցներում:
Ֆոտոշարքի հերոսներից մեկն, օրինակ, քաղաքի փողոցներում ուղտ է քշում, մեկն իր տպագրական հին մեքենան կցել է սենսորային էկրանով սարքին, ինչ-որ մեկը փողոցի անցումը հատում է իր լամայի հետ, ակնոց դաջում աչքերի շրջանում, մեկ ուրիշը վզկապ է ամրացրել իր կարիճի իրանին ու զբոսնում է նրա հետ:










































