Նոյեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունել է ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Անիբալ Կաբրալին (նստավայրը` ք. Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:
Շնորահավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխնախարար Հովակիմյանը հաջողություն է մաղթել վերջինիս և հույս հայտնել, որ իր առաքելության ընթացքում վերջինս կնպաստի երկու երկրների միջև առկա ջերմ բարեկամական հարաբերությունների խորացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման և ամրապնդման կարևորությունը: Քննարկվել են նաև միջազգային կառույցներում փոխգործակցությանն ու իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր:






































