Մեքսիկական Iberostar Cancun գոլֆ-առողջարանում 58-ամյա բրիտանացի գոլֆիստ Դուգի Թոմսոնի վրա է հարձակվել կոկորդիլոսը՝ գրում է The Mirror-ը: Կոկորդիլոսը թաքնված է եղել ջրամբարում:
Մահից նրան փրկել են երկու ընկերները, ովքեր գիշատչի վրա են հարձակվել ձեռքի տակ ընկած առարկաներով: Հարվածները կենդանուն ստիպել են երախից բաց թողնել նրա ոտքերը:
Նա նշել է, որ շոկի մեջ է եղել, ցավ չի զգացել: Iberostar Cancun Golf Club-ի տնօրինությունն իմացել է դաշտում շրջող կոկորդիլոսի մասին և սահմանափակվել է միայն նախազգուշական նշանով: Նշանը հայտնվել էր վերջերս, երբ կոկորդիլոսն ամերիկացի մի գոլֆիստի երեք մատ էր կծել:









































