Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, բրիտանացիները ֆրանսիացիներից հաճախ են այցելում ցուցահանդեսներ և իտալացիներից հաճախ լսում օպերա: Բացի այդ՝ այս տարի բնակչության առնվազն 40%-ը այցելել է թատրոն, իսկ ընթերցանությունը երկրի բնակիչների 80%-ի հոբբին է:
Այսպիսով՝ անգլիացիները ճանաչվել են Եվրոպայի մշակութային էլիտա՝ չնայած այն կարծիքին, որ այնտեղ մեծ տարածում ունի ռեալիթի շոուն:
Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ հենց Մառախլապատ Ալբիոնի բնակիչներն են ավելի կարդացած և առավել տեղեկացված պետականության պատմությունից:
Շեքսպիրի հայրենիքի բնակիչների գրեթե երկու երրորդը այցելել է պատմական վայրեր, 52%-ը՝ պատկերասրահներ՝ գրում է Daily Mail-ը:









































