Ֆրանսիայում ինկասատորը (գանձիչ) ստիպված է եղել հանցագործներին 26 մլն եվրո տալ։ Պատճառ է հանդիսացել այն, որ հանցագործները Լիոնում առևանգել էին նրա դստերը։ Այս մասին հայտնում է Parisien թերթը։
Հինգշաբթի երեկոյան չարագործները ներթափանցել էին աղջկա բնակարան՝ ձևանալով սանտեխնիկներ, և առևանգել նրան։ Հանցագործները կապ էին հաստատել աղջկա հոր հետ, ով ինկասատոր է աշխատում Շվեյցարիայում, և պահանջել իրենց հանձնել ֆուրգոնից կանխիկ գումար՝ դստեր դիմաց։
Հանդիպումը կայացել է Շվեյցարիայում։ Ավելի ուշ ժանդարմներն աղջկան հայտնաբերել են ֆրանսիական Տրամուա կոմունայում (Էն դեպարտամենտ)։
Փաստի առթիվ Ֆրանսիայի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։










































