Ամերիկյան հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող MTV Europe Music Awards մրցանակաբաշխության ժամանակ Մայլի Սայրուսի ելույթը խմբագրվել է, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Digital Spy-ն: Ծրագրի ամերիկյան տարբերակից կտրվել-հանվել է այն դրվագը, որում երգչուհին մարիխուանայից պատրաստված ծխախոտի նման սիգարետ է ծխում:
Նոյեմբերի 10-ին Ամստերդամում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ Մայլի Սայրուսը մրցանակ էր ստացել տարվա լավագույն տեսահոլովակի համար: Լավագույնն էր ճանաչվել նրա «Wrecking Ball» երգի տեսահոլովակը: Բեմ դուրս գալով՝ երգչուհին պայուսակից հանել էր իր ձեռքով պատրաստած ծխախոտը: «Մրցանակն իմ պայուսակում չէր տեղավորվի, փոխարենն այնտեղ ես սա գտա, ահա սա»,- հայտարարել էր նա, ծխել և լքել բեմը:













































