Մելանյա Թրամփը Սպիտակ տուն տեղափոխվելու նախօրեին պատվիրել է դևերին քշելու ընթացակարգ։ Այս մասին հայտնել է քահանա Փոլ Բեգլին The Weekend Vigilante պարբերականի հետ հարցազրույցում։ Նա այդ որոշումը համարում է Դոնալդ Թրամփի կրոնականության արդյունք։
«Երբ նախագահը թույլատրել է 40 քահանաների մտնել Սպիտակ տուն, նա 7 անգամ օծում և աղոթք է պահանջել, չլսված բան է»,-հայտարարել է Բեգլին՝ հավելելով, որ Թրամփը համեստ է, նա գիտակցում է, որ Աստված պետք է իրեն, պետք են աղոթքներ։

Քահանան հավելել է, որ նախկին վարչակազմերը թողել են Սպիտակ տանը դևային խորհրդանիշներ, առեղծվածային հուշանվերներ և արտեֆակտներ։ Մասնավորապես, դրանցից մի քանիսը պահպանվել են Քլինթոնի ժամանակներից, ով կնոջ հետ տարված է եղել հայիթիական պաշտամունքներով։









































