Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 3 առանցքային նախարարություններ փոխանցում է սոցիալ դեմոկրատներին (ՆԳՆ, ԱԳՆ, ֆինանսների նախարարություն)։ Հորսթ Զեեհոֆերը (Քրիստոնե-սոցիալական միություն) կգլխավորի չորրորդը (կրթության նախարարություն)։ Քրիստոնեա-դեմոկրատական միության ներսում դժգոհությունն աճում է։ Այս մասին գրում է Die Press-ը։
Գերմանիայում խորհրդարանական ընտրություններից 136 օր հետո ավարտվել են կոալիցիոն բանակցությունները։ Այս մասին հայտարարել են երեք կուսակցությունների նախագահները՝ Անգելա Մերկելը (Քրիտոնեա-դեմոկրատական միություն), Հորսթ Զեեհոֆերը (Քրիստոնե-սոցիալական միություն) և Մարտին Շուլցը (Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն)։ «Եթե ամեն բան հարթ ընթանա, ապա մինչ Զատիկ Մերկելը երրորդ անգամ կընտրվի Գերմանիայի կանցլեր»,-ասվում է հոդվածում։
Ձգձգված բանակցությունների եզրափակիչ ռաունդը շարունակվել է մոտ 1 օր։









































