«Հայաստանյան քաղաքական համակարգն է ՀՀ ամենամեծ սպառնալիքը»,- քիչ առաջ «Համաձայնություն» կենտրոնի և Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի հրավիրած սեմինար-քննարկմանը, խոսելով «Մաքսային միություն․ Հայաստանի անվտանգության մարտահրավերները» թեմայի շուրջ, կարծիք հայտնեց «Համաձայնություն» կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանը: Նա ընդգծեց, որ միանալով ՄՄ-ին՝ ՀՀ իշխանությունն իր անվտանգությունն է փորձում պահպանել: Նրա գնահատմամբ` ՀՀ քաղաքական ողջ համակարգն ի վիճակի չէ պաշտպանել մեր սահմանադրությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը:
Բանախոսը խոսքը եզրափակեց՝ ասելով, որ ՀՀ քաղաքական համակարգն է ՀՀ անվտանգության ամենամեծ սպառնալիքը:









































