ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իրեն խոցելի է զգում և անընդհատ կռվի առիթ է փնտրում, քանի որ կարծում է, որ իր հետ անարդար են վարվել։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ–կրտսերը, – հաղորդում է Associated Press-ը։

«Դրա պատճառը անհանգստությունն է, որ նա զգում է ԽՍՀՄ փլուզման պատճառով։ Այդպիսով, նրա գործողությունների մեծ մասը թելադրված է ԽՍՀՄ–ը վերականգնելու մղումով»,– ասել է նա։
Բուշ–կրտսերի խոսքերով՝ ՌԴ նախագահը անընդհատ «ճնշում և ճնշում է, հետազոտելով թուլությունները»։ Ընդ որում, քաղաքական գործիչը ընդգծել է այս ենթատեքստում ՆԱՏՕ–ի գոյության կարևորությունը։ Նա ավելացրել է, որ Ռուսաստանի միջամտությունը ԱՄՆ 2016 թվականի ընտրություններում ակնհայտ է, բայց հարց է, թե արդյոք դա ազդել է արդյունքների վրա, թե ոչ։







































