Իրանը պատրաստ է եղել ընդունել միջուկային զենքի խնդրի կարգավորման ամերիկյան նախագիծը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ իր աղբյուրին: Աղբյուրը պնդում է, որ համաձայնագրի ձեռք բերումը խափանվել է ոչ Իրանի պատճառով:
Բացի այդ, նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի խոսքերը, թե՝ բանակցությունների ժամանակ «վեցյակ»-ի բոլոր երկրների կարծիքները համընկել են, չեն համապատասխանում իրականությանը:
«Ամերիկացիների կողմից պատրաստված համատեղ փաստաթղթի նախագիծը ձեռնտու է եղել իրանական կողմին, սակայն քանի որ այս ձևաչափով բանակցություններում որոշումը կայացվում է կոնսենսուսով, ցավոք սրտի, չի հաջողվել ձեռք բերել վերջնական պայմանավորվածություն, ընդ որում՝ ոչ իրանցիների մեղքով»,- հայտարարել է աղբյուրը: