Իտալացին, որը 2013թ. աշնանը եկել էր Մյունխեն՝ մասնակցելու «Օկտոբերֆեստ» փառատոնին, 5 շաբաթ շարունակ չի կարողացել գտնել այն վայրը, որտեղ կայանել էր իր ավտոմեքենան՝ գրում է The Local-ը:
Տղամարդը հայտնել է, որ իր «Ֆոլքսվագենը» թողել է տրամվայի գծերից քիչ հեռու, ապա գնացել այն ուղղությամբ, որտեղ անցկացվում էր հայտնի միջոցառումը:
Փառատոնի ավարտին իտալացին արդեն չի կարողացել հիշել, թե որտեղ է կայանել իր մեքենան, ու թե ինչ տրամվայով է նա եկել փառատոնի:
Անդրեասի խոսքով՝ ինքը մի քանի անգամ անցել է այն տեղերով, որտեղ ենթադրաբար պետք է լիներ իր ավտոմեքենան, սակայն իր որոնումներն ապարդյուն են անցել:
Որոնումներին միացել է նաև ոստիկանությունը: Ի վերջո՝ մեքենան հաջողվել է գտնել մի քանի օր առաջ:










































