Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի նախկին օգնական Աիտոր Կարանկան կարող է գլխավորել «Քրիսթալ Փելես»-ը:
Տեղեկությունների համաձայն` ներկայումս Կարանկան բանակցություններ է վարում անգլիական ակումբի ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ մասնագետը պրոֆեսիոնալ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում աշխատելու փորձ չունի: Մոուրինյոն նրան «Չելսի» էր հրավիրում, բայց Կարանկան հրաժարվել է հետևել պորտուգալացի մասնագետին:
«Քրիստալ Փելես»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: 11-րդ տուրից հետո այն ընդամենը 4 միավոր է վաստակել:









































