Thursday, 18 06 2026
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա

«Ինչպե՞ս կարելի է նման տնօրենին թույլ տալ շարունակել իր գործունեությունը դպրոցում»

Ինչպես տեղեկացնում է hayeli.am կայքը, Երևանի Հ.Սահյանի անվան թիվ 70 դպրոցի տնօրենը համակարգչային տարբեր խանութներից գնել է համակարգիչներ, սակայն պայմանագրով նախատեսված վճարումները չի կատարել և արդյունքում հայտնվել է դատարաններում: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն իր անհանգստությունն է հայտնել այս առիթով՝ նամակով դիմելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր  «Հայելի»  կայքում դրված հոդվածի բովանդակությունը, մեղմ ասած, ապշեցնող է: Հոդվածից պարզվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության թ.70 հիմնական դպրոցի տնօրենի անհասկանալի առևտրային գործունեությունը, որի մասին փաստաբան Գևորգ Դավթյանն ասել է. «Հաշվի առնելով, որ խոսքը դպրոցի մասին է, բոլոր հնարավոր զիջումներն արդեն իսկ արվել են: Դպրոցը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, ուստի այն ունի պետության կողմից հատկացված բյուջե: Մեր պահանջը կապ չունի ո՛չ ուսուցիչների աշխատավարձի, ո՛չ էլ դպրոցի գույքի հետ: Եթե դպրոցի համար ձեռք են բերվել համակարգիչներ, ենթադրվում է, որ բյուջեում նման գումարներ պետք է նախատեսված լինեին: Կամ էլ եթե նախատեսված չեն եղել, կամ այդ գնումը ՊՈԱԿ-ի նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցված չի եղել, ուրեմն կարելի է ենթադրել, որ դպրոցի տնօրենը գերազանցել է իր լիազորությունները:  Խոշոր հաշվով այդ բոլոր մանրամասները մեզ չեն հետաքրքրում. մենք, անկախ ամեն ինչից, պահանջում ենք մեր գումարները»: Սա հերթական օրինակն է, երբ կամ դպրոց ՊՈԱԿ-ների կառավարման խորհուրդների անտեղյակության, կամ տնօրենի անվերահսկելիության ու այդ պաշտոնին անհամատեղության պատճառով հեղինակազրկվում է դպրոցը, արդյունքում՝ կրթությունը:

Ինչպե՞ս կարելի է նման տնօրենին թույլ տալ շարունակել իր գործունեությունը դպրոցում, ով լուրջ վտանգի տակ է դրել ուսուցիչների՝ առանց այդ էլ նսեմացուցիչ աշխատավարձը, չնայած նրանք էլ են մեղավոր այսպիսի տնօրենին հանդուրժելու համար,  և եթե իրենց անունով վերցված վարկերը փակելու պարտավորությունը մնա իրենց վրա, թող ոչ մեկին չմեղադրեն: Ուսուցիչը չպետք է տնօրենի հլու-հնազանդ կամակատարը դառնա, նման տնօրենների ու նրանց հանդուրժող ուսուցիչների  օրինակը խիստ վտանգավոր է մեր քաղաքացիական հասարակության ու երկրի ապագայի համար:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում