Անհավատալի դեպք է տեղի ունեցել Իսպանիայի հարավ-արևելքում: Քույրն ու եղբայրը, ծնողների հետ միասին, ներգաղթել էին Բոլիվիայից: Փետրվարի 3-ին աղջկան հասցրել են հիվանդանոց, քանի որ նա բողոքել է փորի շրջանում ցավերից: Ծնողները ենթադրել են, որ աղջկա մոտ աղիքային խանգարում է, սակայն հիվանդանոցի բժիշկը անմիջապես հասկացել է, որ աղջիկը հղիության վերջին ամսում է գտնվում և նրա մոտ երկունքի ցավեր են:
Աղջկան անմիջապես տարել են ծննդաբերական բաժանմունք, ինչից հետո ոստիկանություն են կանչել, որպեսզի պարզեն երեխայի հոր ինքնությունը: Պարզվել է, որ երեխայի հայրը աղջկա մեծ եղբայրն է, ով բեղմնավորման պահին 13 տարեկան է եղել: Նրան պատասխանատվության չեն ենթարկի սակայն մի քանի պատճառներով: Առաջինը, որ 2013 թվականից Իսպանիայում քրեական պատասխանատվության են ենթարկում 16 տարեկանից, և երկրորդ, պարզվել է, որ քրոջ և եղբոր միջև սեռական կապը փոխհամաձայնությամբ է տեղի ունեցել: Այնուամենայնիվ, ոստիկանությունը պնդել է, որ հայրությունը հաստատելու համար ԴՆԹ տեստ անցկացվի:
Երիտասարդ մայրիկն ու փոքրիկը իրենց լավ են զգում:









































