Արգենտինայում տղամարդն ամուսնացել է ծառի հետ՝ բնությունը պաշտպանելու նպատակով: Խորհրդանշական հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Բուենոս Այրեսում: Այս մասին հայտնում է ТСН-ը: Նշվում է, որ բնության պաշտպան դերասանը կնության է առել քաղաքային այգու ծառը:
Այդ կերպ տղամարդը որոշել է հանրության ուշադրությունը սևեռել բնապահպանական խնդիրների վրա: Հարսանեկան արարողությունը դիտելու էին եկել մի քանի տասնյակ մարդիկ:
Չնայած այն բանին, որ ծառն ամուսնության համաձայնություն չի տվել, փեսացուն համբուրել է նրան ու խոստացել հետագայում էլ նմանօրինակ ակցիաներ կազմակերպել:









































