Լիոնել Մեսսիի` հերթական մկանային վնասվածքից ապաքինման ընթացքը կարող է ոչ թե երկու, այլ չորս ամիս տևել:
Մարզական բժիշկ Միկել Արամբերին, ով աշխատում է Իսպանիայի առաջատար հիվանդանոցներից մեկում, նշել է, որ արգենտինացուն չորս ամիս է հարկավոր` լիովին ապաքինվելու համար:
Իրավիճակը բարդացնում է այն փաստը, որ այս վնասվածքն արդեն հինգերորդն է, որ Մեսսին ստանում է ընթացիկ տարում: Նախկինում Լեոն շտապել է խաղադաշտ վերադառնալ` ինչպես հարկն է չապաքինվելով վնասվածքներից:




































