Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է, որ պոլիոմելիտի վիրուսի շտամը, որից տուժել են սիրիացի երեխաները, գալիս է Պակիստանից: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վիրուսը հիմնականում համապատասխանում է նմուշներին, որոնք հայտնաբերվել էին Եգիպտոսում 2012-ի դեկտեմբերի: Դրանք էլ իրենց հերթին պակիստանյան ծագում ունեին:
Պոլիոմելիտի համաճարակը Սիրիայում նկատվել է անցած ամիս Իրաքի սահմանից ոչ հեռու գտնվող Դեյր Ալ-Զոր հյուսիսային նահանգում: Ավելի վաղ Սիրիայի իշխանությունները հայտարարել էին, որ երկրում պոլիոմելիտի բռնկման պատճառը Պակիստանից ժամանած գրոհայիններն են, ովքեր կռվում են ապստամբների շարքերում: Կառավարությունը պատվաստման արշավ է սկսում երեխաների շրջանում:








































