Sunday, 05 07 2026
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար

Տարոն Մարգարյանը հանդիպել է «Գեհլ Արքիթեքթս» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է քաղաքային միջավայրի բարելավման ոլորտում աշխարհահռչակ «Գեհլ Արքիթեքթս» (Gehl Architects) դանիական խորհրդատվական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հենրիեթ Վամբերգի գլխավորած պատվիրակության հետ: Դանիացի մասնագետների այցի նպատակն է տեղում ուսումնասիրել Երևանն ավելի հարմարավետ դարձնելու և քաղաքային պլանավորման հնարավորությունները:

Ներկայացնելով այս հարցում իր մոտեցումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ անհրաժեշտություն կա ունենալու ուղեցույց-կանոնակարգ, որտեղ մանրամասն նշված կլինեն հարմարավետ և գեղեցիկ միջավայր ունենալու բոլոր չափորոշիչները:

«Վերջին տարիներին մենք հստակ քաղաքականություն ենք որդեգրել Երևանը ինչպես բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար առավել հարմարավետ դարձնելու հարցում: Ծրագրային մոտեցման արդյունքում մեզ հաջողվել է այդ ուղղությամբ զգալի աշխատանքներ իրականացնել: Ակնհայտ է, որ հարմարավետ քաղաք ունենալու համար պետք է լինի հստակ կանոնակարգված մոտեցում ինչպես կառուցապատողների և ներդրողների, այնպես էլ քաղաքային իշխանության համար: Ըստ այդմ, լիահույս եմ, որ մեր մասնագետների հետ համատեղ աշխատանքի արդյունքում, օգտագործելով ձեր բազմամյա միջազգային փորձը, կկարողանանք գտնել ավելի արդյունավետ լուծումներ», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցության համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության պատրաստակամության համար՝ «Գեհլ Արքիթեքթս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հենրիեթ Վամբերգն ընդգծել է, որ իրենց ընկերությունը ևս շահագրգիռ է փոխգործակցություն հաստատելու Երևանի քաղաքապետարանի հետ ու գործունեություն ծավալել Երևանում:

«Պարոն քաղաքապետ, նախ շնորհակալ ենք Ձեզ՝ համագործակցության պատրաստակամության համար: Հարմարավետ քաղաք ունենալու և միջավայր ձևավորելու հարցում Ձեր մոտեցումներն իսկապես ողջունելի են, և հուսով եմ, որ Ձեր թիմի հետ համատեղ աշխատանքով մենք կկարողանանք առաջարկել Երևանի քաղաքային միջավայրի պլանավորման այնպիսի լուծումներ, որոնք բոլորի համար ընդունելի կլինեն: Նաև ուզում եմ հատուկ նշել, որ արդեն հասցրել ենք հիանալ Ձեր քաղաքի գեղեցկությամբ ու կարող եմ վստահ ասել, որ Երևանն իսկապես շատ գրավիչ քաղաք է և ունի շատ լավ կառուցվածք, ինչն անչափ կարևոր է լավ հիմքի վրա աշխատանք սկսելու համար», – նշել է Հենրիեթ Վամբերգը:

Հանդիպման ընթացքում դանիացի մասնագետները Երևանի քաղաքապետին ներկայացրել են նաև ընկերության գործունեությունը՝ նշելով, որ Սան Ֆրանցիսկո, Նյու Յորք, Կոպենհագեն, Մոսկվա և աշխարհի ավելի քան 20 խոշոր քաղաքների քաղաքային միջավայրի ուղեցույցի կազմման աշխատանքներն իրականացվել է հենց «Գեհլ Արքիթեքթս» ընկերության կողմից:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ և ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները, որից հետո համատեղ մշակել աշխատանքների առաջնահերթությունն ու ժամանակացույցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում