Սատկած ձևացած գայլը հարձակում է գործել։ Ղազախտանում մի քանի որսորդներ վիրավորել են գայլին, և որոշելով, որ կենդանին սատկել է, սկսել են տեսանկարահանել նրան։ Սակայն երբ տղամարդկանցից մեկը հարվածել է գիշատչին, այն ցատկել է տեղից և փորձել կծել նրան։
Միջադեպի տեսանյութը հայտնվել է Instagram-ում։ 1 օրում տեսանյութը հավաքել է ավելի քան 90 հազար դիտում։
Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ որոշ ժամանակ անց կենդանին սատկել է։ Որսորդը, ում վրա գայլը հարձակվել է, չի տուժել։