Աշխաբադում նախագահական նստավայրի դիմացի հրապարակից հեռացրել են փոքրիկ Սափարմուրատ Նիյազովի (Թուրքմենստանի նախկին նախագահ) պատկերը:
Այդ հրապարակում շինարարական ցանկապատով փակել են երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձանը՝ այն ապամոնտաժելու նպատակով: Հուշարձանը պատկերում էր ցուլի, որը եղջյուրների վրա պահում էր երկրագունդը, որտեղ զոհվող մայրը փրկում է երեխային` Սափարմուրատ Նիյազովին: Քանդակից հանվել է երկրագունդը:
Հուշարձանի ապամոնտաժումը սկսվել է դեռևս հոկտեմբերից:
Նշենք, որ Թուրքմենստանում Նիյազով-Թուրքմենբաշիի առանձին արձաններ սկսել են ապամոնտաժել դեռևս 2008-ից, սակայն երկրում դրանք բավականին շատ են:








































