Որոշ հաշվարկներով, Քարդաշյանների ընտանիքի 20 – ամյա ներկայացուցչի ունեցվածքը 2022 թվականին կարող է հասնել 1 միլիարդի։

Այն ընթացքոմ, երբ Քայլին բիզնեսով էր զբաղված, նրա 37–ամյա քույրը, ոճի ամերիկյան աստվածուհին՝ Քիմ Քարդաշյանը, ընտանեկան գործերով էր զբաղված. նա ամուսնացավ աշխարհի ամենահայտնի ռեփեր Քանյե Վեսթի հետ և երեք անգամ մայրացավ։ Այնպես չէ, որ Քիմը անգործ նստած էր, բայց այնուամենայնիվ, նրա ունեցվածքը երկու անգամ ավելի քիչ է՝ 180 միլիոն դոլար։ Իհարկե չես համեմատի նրանց գրեթե չքավոր եղբոր՝ Ռոբ Քարդաշյանի հետ, ով կարողացել է կուտակել միայն 8 միլիոն դոլար,– գրում է The Sun-ը։

Քայլիի ամենաթրենդային և եկամտաբեր ապրանքը դարձել է նրա Lip Kits շրթներկը, որի վրա՝ իր արժեքից տաս անգամ ավել գին դնելով էլ, այն միանգամից վաճառվում էր։

«Ես ամբողջովին տրվել եմ իմ բիզնեսին։ Ես դա անում եմ, որովհետև ապրում եմ դրանով։ Գումարի մասին ես միշտ ամենավերջում եմ մտածում»,– ասում է Քայլին։














































