Տասնամյա մեքսիկացին հույս ունի բուժվել այն բանից հետո, երբ բժիշները նրան վիագրա են նշանակել, որը կարող է օգնել կանգնեցնել տղայի պարանոցին գտնվող և դեպի թոքերը ձգվող հսկայական ուռուցքի աճը: Այս մասն գրում է Federal Post-ը:
Ըստ բժիշկների` եթե այն շարունակի աճել, կարող է խեղդել Խոսե Սերանոյին:
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ վիագրա դեղամիջոցը, որն օգնում է տղամարդկանց սեռական անկարողության ժամանակ, նպաստում է նաև երեխաների մոտ նման գոյացությունների նվազեցմանը: Խոսեն արդեն սկսել է այն ընդունել և հույսի ունի, որ մի օր կկարողանա նորմալ կյանքով ապրել:
Հսկայական ուռուցքը ոչ միայն տարածվում է նրա ամբողջ ուսով, այլև ցավ է պատճառում երեխային, ինչպես նաև սահմանափակում է նրա շարժումները: Այն բաղկացած է բազմաթիվ մանր ելուստներից, որոնց պատճառով տղան չի կարողնաում լողալ և շատ արագ հոգնում է:
Վիրահատության համար 200 հազար դոլար է անհրաժեշտ: Դրան գումարվում է նաև շաբաթական 2000 դոլարը` դեղորայքի համար: Նման գումար Խոսեի ծնողները չունեն:
Վիրահատությունը, սակայն, հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ տղային այցելել են միսիոներները:








































