Հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը զարդարել է բրիտանական Marie Claire ամսագրի նոր համարը:
Ամերիկացի 28-ամյա գեղեցկուհին լուսանկարվել է ֆոտոշարքում՝ ցուցադրելով անթերի սեքսուալ բարեմասնությունները: Marie Claire-ի շապիկին է հայտնվել մի լուսանկար, որտեղ աստղը խոշոր պլանով է երևում. արտահայտիչ հայացքը, փքված ալ շուրթերը և անթերի մաշկը միշտ էլ դերասանուհու գլխավոր արժանիքներն են եղել:
Ամսագրին տված հարցազրույցում Սքարլեթը խոստովանել է, որ պոռնոգրաֆիկ ֆիլմերի երկրպագու է:
«Կարծում եմ, որ պոռնոգրաֆիան կարող է հաճույք պատճառել, ինչպես և ուրիշ այլ բաներ,-անկեղծացել է գեղեցկուհին: – Պոռնոգրաֆիկ ֆիլմերը ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար հասանելի հաճույք են»:














































