Եգիպտոսի կառավարությունը Շարմ-էլ-Շեյխում և Հուրգադայում չեղյալ է համարել արտակարգ դրության ռեժիմը: Եգիպտական ԶԼՄ-ների տվյալներով՝ դա արվում է զբոսաշրջության վերսկսման համար:
Արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը Եգիպտոսի որոշ նահանգներում մտցվել են հուլիս-օգոստոսի իրադարձություններից հետո, երբ նախկին նախագահՄուհամմեդ Մուրսիին իշխանությունից հեռացնելուց հետո երկրում զանգվածային անկարգություններ էին սկսվել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Կառավարությունն այս որոշումն ընդունել է պարետային ժամի և արտակարգ դրության ռեժիմի ժամկետը լրանալուց երկու օր առաջ, որոնք նոյեմբերի 14-ից հետո այլևս չեն երկարաձգվի:






































