Thursday, 04 06 2026
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել
Սպասվում է կարճատև անձրև
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
09:20
Քուվեյթի օդանավակայանին իրանական հարվածի հետևանքով կա զոհ և տասնյակ վիրավոր
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
08:50
Հայտնի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական նոր հինգ անդամները
էկոնոմիկայի նախարարությունը հերքել է նախարարի աշխատասենյակում ջերմոցատերերի «բունտ»-ի վերաբերյալ հրապարակումը
08:30
ԱՄՆ զինված ուժերը հերքել են ամերիկյան ականակիրին հարվածելու մասին իրանական կողմի հայտարարությունը
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Պետդեպ
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել

Դատավորների աշխատավարձերի նվազեցումը անընդունելի է. ՓՊ

ՀՀ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ փաստաբանների պալատը շահագրգռված է Հայաստանի Հանրապետությունում կայացած դատական համակարգ ունենալու հարցում, սույնով մեր մտահոգությունն ենք հայտնում ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ ներկայացված «Պետական պաշտոնների զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի կապակցությամբ, մասնավորապես այն մասերով, որոնք նախատեսում են նվազեցնել ոչ միայն դատավորներին վճարվելիք հավելավճարների ընդհանուր, այլ նաև՝ դրանց պարբերաբար աճի չափերը, ըստ այդմ՝ հանգեցնելով դատավորների ընդհանուր վարձատրության չափի նվազեցմանը:

Նախ, նշված փոփոխություններն ինքնին հակասում են ՀՀ կառավարության կողմից տարվող քաղաքականությանը, այն առումով, որ նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ, որպես նախագծերի փաթեթի կարգավորման նպատակ, նախատեսված է. «նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման աճին զուգընթաց, պետական պաշտոն զբաղեցնողների աշխատավարձերի աստիճանական բարձրացումը», ինչը ՀՀ կառավարությունը համարում է որպես կարևորագույն նախապայման երկրում իրականացվող բարեփոխումների և հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման արդյունավետության բարձրացման առումով: Հետևաբար, նշված կանոնից ցանկացած շեղում կհանգեցնի ՀՀ կառավարության տարվող քաղաքականության խաթարման:

Մինչդեռ, նախագծերի փաթեթով ՀՀ դատավորների ընդհանուր աշխատավարձերի աստիճանական բարձրացումը ավելի դանդաղ է նախատեսվում (տարեկան 2 տոկոս), քան գործող ընթացակարգերով: Ընդ որում, նախագծով նախատեսված է նաև հավելավճարի առավելագույն շեմ (հիմնական աշխատավարձի 30% չգերազանցող գումար), ինչը բացակայում է գործող իրավակարգավորումներով: Այսինքն՝ նախագծով դատավորների աշխատավարձերի աստիճանական բարձրացումը ի համեմատ գործող օրենսդրությամբ նախատեսված դատավորների աշխատավարձերի աստիճանական բարձրացման, վատթարանում է՝ ըստ այդմ բերելով ՀՀ կառավարության վերը նշված քաղաքականության խաթարման:

Միևնույն ժամանակ, ըստ նախագծերի փաթեթի հիմնավորման նախատեսվում է պետական պաշտոնյաների և ծառայողների համար ներդնել աշխատավարձերի միասնական սանդղակներ, միևնույն ժամանակ, համադրելի դարձնել տարբեր համակարգերում աշխատողների աշխատավարձի չափերը՝ աստիճանաբար վերացնելով դրանց միջև տարիների ընթացքում առաջացած չհիմնավորված անհամամասնությունները: Ընդհանուր գաղափարին կողմ լինելով հանդերձ՝ չենք կարող համաձայնվել այն հանգամանքին, որ գործադիրի պետական պաշտոնյաների աշխատավարձերի միջև տարբերությունները որոշ չափով փորձ է արվում համաձայնեցնել դատական իշխանության ներկայացուցիչների աշխատավարձերի անկման հաշվին: Եվ ընդհանրապես, դատավորների աշխատավարձերի նվազեցման ցանկացած նախաձեռնությամբ խախտվում է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքը: Թերևս սա էր այն հիմնական պատճառներից մեկը, որով ՀՀ դատական օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվել է դրույթ, որով արգելվել է դատավորի աշխատավարձի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարների պակասեցումը նրա պաշտոնավարման ընթացքում: Իր հերթին դատավորների անկախության ապահովման առաջնային նախապայմանը նրանց համար սահմանված սոցիալական երաշխիքներն են, որոնց արդեն իսկ անդրադարձել է ՀՀ սահմանադրական դատարանը իր 20.09.2006թ. ՍԴՕ-647 որոշմամբ:

ՀՀ փաստաբանների պալատը համակարծիք է նաև խնդրի հետ կապված ՀՀ դատավորների միության դիրքորոշմանը, այն առումով, որ վերը նշված օրենսդրական նախաձեռնությամբ ոչ միայն կխախտեն ոլորտին վերաբերվող մի շարք միջազգային փաստաթղթեր, այլև կվտանգվի դատական իշխանության անկախությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում