Thursday, 02 07 2026
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է

Վտանգավոր միտում․ Մոսկվայում կրկին հիշել են Նժդեհին

Ինչքան էլ ՀՀԿ գործիչները հետևողականորեն պնդեն, որ Գարեգին Նժդեհի արձանի հարցը Ռուսաստանում բարձրացնում են փորձագիտական շրջանակները, որոնք կապ չունեն պետական դիրքորոշման հետ` իրականությունը միանգամայն այլ է, և Մոսկվայում արդեն խնդրի շուրջ հնչում են պետական ձայներ: Բացի այդ, Ռուսաստանը տոտալիտար երկիր է և, եթե, օրինակ, իշխանությունները ցանկություն ունենային մեկ ժամվա ընթացքում կլռեցնեին հակահայկական հիստերիան:

Բայց բոլոր հիմքերն ունենք` ենթադրելու, որ Գարեգին Նժդեհի արձանի պատմությունը հրահրվում է հենց իշխանության կաբինետներից: «Независимая газета»-ում թողարկվել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի սոցիալական քաղաքականության կոմիտեի փոխնախագահ, պրոֆեսոր Լյուդմիլա Կոզլովայի ծավալուն հոդվածը, որտեղ դարձյալ քննարկվում է հայկական «նացիզմի» կամ «ֆաշիզմի» հարցը` իհարկե, գլոբալ` համաեվրոպական համատեքստում: Նկատենք, որ Կոզլովայի պարագայում մեր իշխանությունները չեն կարող պնդել, թե գործ ունենք փորձագիտական կամ մասնավոր կարծիքի հետ, որովհետև Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատում հայտնվում են մարդիկ, որոնց ցուցակը մի քանի անգամ «ֆիլտրվում» է մինչև Կրեմլ հասնելը, որտեղ արդեն թեկնածուներին ընտրում են մանրադիտակով:

Սակայն շատ ավելի վտանգավոր են Կոզլովայի եզրահանգումները, որոնցում պնդվում է, որ Նժդեհին հերոսացնելով` Հայաստանի իշխանությունները նացիզմը կամ ֆաշիզմը դարձրել են պետական քաղաքականության առանցք: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Կոզլովան հոդվածում բացահայտ կեղծ փաստեր է ներկայացրել` պնդելով, թե Հիտլերի «դաշնակից» Նժդեհը Երկրորդ համաշխարհային պատերազմում հրեշավոր հանցագործություններ է կատարել: Այդ փաստերն այնքան հեռու են իրականությունից, որ մենք, դրանք, բնականաբար, չենք տիրաժավորի, մանավանդ, որ ռուսներն ակնհայտորեն խնդիր ունեն ոչ թե Գարեգին Նժդեհի, առավել ևս` նրա արձանի, այլ` Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հետ: Թե ինչու է ռուսական իշխանությունների որոշակի շրջանակի անհրաժեշտ Հայաստանի իշխանությանը հենց հիմա նույնացնել նացիզմի ու ֆաշիզմի հետ, Հայաստանը նույն հարթության վրա դնել Մերձբալթյան երկրների և Ուկրաինայի հետ, մնում է միայն ենթադրել: Համենայնդեպս, Մոսկվայում կռիվ են տալիս ոչ թե պատմության դեմ, այլ հետապնդում են պրակտիկ քաղաքականության խնդիր, մանավանդ, որ ռուսաստանյան պաշտոնական և քաղաքագիտական շրջանակներում Գարեգին Նժդեհի արձանը «հիշեցին» Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրման համատեքստում:

Սակայն խնդիրն ունի նաև այսպես կոչված՝ գաղափարա-քաղաքական համատեքստ: Իհարկե, Գարեգին Նժդեհը մեծագույն ռազմական, ազգային գործիչ է, ում ջանքերի շնորհիվ Զանգեզուրը չի օտարվել Հայաստանից` զերծ մնալով ռուս-թուրքական համաձայնության հերթական թիրախը դառնալու հեռանկարից, ու նաև կեղծ են հայ զորավարին հասցեագրվող ռուսական մեղադրանքները, սակայն ակհայտ է նաև, որ զուտ քաղաքակրթական մակարդակում Հայաստանը չի կարող Եվրոպային ինտեգրել մի կուսակցություն, որի գաղափարախոսության հիմքում նժդեհականության պարզունակ տեսությունն է: Կրկնում ենք` սա քաղաքակրթական դիտարկում է, և որևէ աղերս չունի Նժդեհին ուղղված ռուսական զազրախոսության հետ:

Սակայն ավելի էական է այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությանը ֆաշիզմի ու նազիցմի հետ ասոցացնում է Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչը: Մոսկվայում` Պուտինի մակարդակով, տեղի է ունենում Ստալինի և ստալինիզմի ֆետիշացում, իսկ նազիզմի ու բոլշևիզմի կամ հիտլերականության ու ստալինականության մեջ որակական որևէ տարբերություն չկա, եթե հաշվի չառնենք այն հանգամանքը, որ Հիտլերը իր գազանությունների հիմքում դնում էր ազգային, իսկ Ստալինը` դասակարգային խտրականության սկզբունքը: Նրանց արյունոտ քաղաքականության հետևանքները նույնն են և առնվազն զավեշտ է, երբ Ստալինի «հոգեզավակները» Հայաստանի իշխանություններին մեղադրում են նազիցմի կամ ֆաշիզմի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում