The Global Language Monitor վերլուծական գործակալությունը կազմել է անգլիախոս համացանցում ամենաշատ օգտագործվող բառերի, արտահայտությունների, անունների 14-րդ ամենամյա վարկանիշը, հաղորդում է gazeta.ru-ն:
Վարկանիշի տվյալների համաձայն՝ անգլերեն ամենատարածված բառը ինտերնետ-էջի անհասանելիության «404» պայմանական անվանումն է, որը ժարգոնում ունի «ձախողում» նշանակությունը: Միևնույն ժամանակ, fail բառը հայտնվել է երկրորդ հորիզոնականում: Վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականում է հայտնվել hashtag բառը:
Ամենաշատ կիրառվող անունները գլխավորել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Ամենատարածված բառերի թվում են նաև՝ twerking, drone, meme:










































