«Կառավարությունը բերել է հերթական փնթի նախագիծը»,- ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նկատի ունենալով Միջհամայնքային միավորումների մասին օրենքի նախագիծը:
Նրա խոսքով՝ օրենքի նախագիծը հակասում է սթափ տրամաբանությանը: «Կառավարության ներկայացուցիչը չկարողացավ որևէ հիմնավոր պատճառաբանություն նշել, թե ինչու է հիմա այդքան հրատապ միջհամայնքային միավորումների ճանապարհով գնալը»,- հայտարարեց նա և հավելեց, որ չկա համայնքների խոշորացման գոնե մեկ հաջողված պատմություն:
«Անընդհատ կրկնում են, որ Դիլիջանում տեղադրել են «լեդ» լամպեր. հասկացանք, եկեք այդ «լեդ» լամպեր տեղադրողին Մեսրոպ Մաշտոցի մեդալ տանք կամ արձանը տեղադրենք»,- հայտարարեց պատգամավորը՝ եզրակացնելով, որ այստեղ առաջիկա ընտրությունների հետ կապված ենթատեքստեր կան:
Մանրամասները՝ տեսանյութում:










































