Friday, 26 06 2026
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

Ինչ էր անում Արա Զոհրաբյանը ՀՀԿ գրասենյակում․ փաստաբանները լուրջ կասկածներ ունեն

Վաղը՝ փետրվարի 7-ին, փաստաբանները բողոքի ակցիա են իրականացնելու՝ կապված փաստաբաններին 100 հազար դրամ տուգանելու դրույթի հետ։

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը վերջերս հայտարարեց, որ փաստաբններին տուգանելու դրույթը հանվելու է Դատական օրենսգրքի նախագծից և տեղ է գտնելու քրեական դատավարության օրենսգրքերում։ Փաստաբանները համարում են, որ, ըստ էության, ոչ մի բան չի փոխվել։ Այդ դրույթը առհասարակ պետք է հանվի, և որևէ կերպ գործադիրը չպետք է փորձի սահմանափակել փաստաբանների ազատությունը։

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության փաստաբաններս, դատապարտում ենք ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագծում (այսուհետ՝ Նախագիծ)՝ դատական տուգանքի վերաբերյալ դրույթները և երկու նոր օրենքների նախագծեր ներառելու, այդ թվում՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի խախտմամբ քննարկելու և եզրակացություն տալու վարքագիծը, որը հարիր չէ իրավական պետության հիմնարար սկզբունքներին: Փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու մասին դրույթը չէր կարող ներառվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում»,- ասված է հայտարարության մեջ, որի տակ ստորագրել են հիմնականում Պալատի խորհրդի անդամները, սակայն այս անգամ փաստաբանական համայնքը կարծես թե միակամ է։ Բոլորն էլ վաղը միանալու են գործադուլին։

«Ես վաղը չեմ մասնակցելու որևէ դատական նիստի և որևէ քննչական գործողության տարբեր քննչական մարմիններում»,- ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ հավելելով, որ միասնական պայքարը հաստատ արդյունք կտա։

Փաստաբանների վաղվա գործադուլին միանալու է նաև Պալատի գործողություններին դեմ արտահայտվող փաստաբանների խումբը։ «Լավ է, որ Պալատում հասկացան, որ լուրջ քայլերի անցնելու ժամանակն է։ Ես վաղվա դատական նիստերին չեմ մասնակցելու։ Համարում եմ, որ այդ տուգանքների վերաբերյալ դրույթն անթույլատրելի է։ Իսկ վերապատրաստման դասընթաց համարվելիք ոչ մի միջոցառման մասնակցել չեմ պատրաստվում,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ հավելելով,- մի հարց էլ, այնուամենայնիվ, ինձ տանջում է, թե ինչ էր անում Պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր՝ ժամը 13-ին, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում»։
Երվանդ Վարոսյանը նշեց, որ ինքն անձամբ է տեսել Արա Զոհրաբյանին ՀՀԿ գրասենյակից դուրս գալիս, բայց դժվարացավ ասել, թե Պալատի նախագահը ինչ անելիք կարող էր ունենալ ՀՀԿ գրասենյակում։

Փաստաբան Լուսինե Սահակյանը, սակայն, կասկածներ ունի, որ Արա Զոհրաբյանը ՀՀԿ շենքում հայտնվել է վաղվա գործադուլի հետ կապված։ «Հակառակ դեպքում ինձ համար անհասկանալի է, թե ինչ է անում Պալատի նախագահը ՀՀԿ շենքում, որովհետև որևէ գործառույթ կուսակցության հետ Փաստաբանների պալատը չունի։ Իսկ երբ որ Արա Զոհրաբյանը գործադուլից առաջ հայտնվում է ՀՀԿ գրասենյակում և հաշվի առնելով այն փաստը, որ Արա Զոհրաբյանը իր պաշտոնավարման ամբողջ ընթացքւոմ դեմ է եղել գործադուլներին, ապա կասկածներ առաջանում են»,-ասաց Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ Արա Զոհրաբյանը իր պաշտոնավարման ընթացքում ոչինչ չի անում առանց hամաձայնեցման։ Հետևաբար գործադուլն էր չէր կարող չհամաձայնեցված լինել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում