Այսօր առավոտյան Բրուքլինում զինված հանցագործը գնդակահարել է 3 մարդու, ապա ինքնասպան եղել, հայտնում է Associated Press-ը:
Իշխանությունները հայտնել են, որ 4-ն էլ մահացել են ստացած հրազենային վնասվածքներից, սակայն այլ մանրամասներ չեն ներկայացրել:
Ոստիկանությունը ենթադրում է, որ բոլոր զոհերը եղել են երաժշտական խմբի մասնակիցներ:
Հրաձգության ժամանակ վիրավորվել է ևս 1 մարդ, որը հոսպիտալացվել է:









































