Բրիտանուհի Դաֆնա Սելֆը աշխարհում ամենատարիքով մոդելն է. նա աշխատում է մոդելային բիզնեսում 1949 թվականից:
Չնայած իր պատկառելի տարիքին՝ Դաֆնան պայմանագիր է կնքել Eyeko կոսմետիկայի բրենդի հետ, նկարվել է գովազդում և դարձել է նրա նոր՝ Bespoke Mascara կոսմետիկայի դեմքը:

Սելֆին ընտրել են այս կազմակերպության համար, որպեսզի ուշադրություն հրավիրեն անհատականության ընդգծվածության վրա: Թարթիչների սևաներկի նոր տեսականին թույլ է տալիս կանանց ընտրել հենց այն, ինչը համապատասխանում է իրենց անձնական նախընտրություններին և չափորոշիչներին:
Հարկ է նշել, որ չնայած պատկառելի տարիքին, Դաֆնան միշտ զբաղված է աշխատանքով. նրան հաճախ են հրավիրում նկարահանումների, իսկ երբեմն՝ ցուցադրությունների: 89-ամյա մոդելի լուսանկարները տպագրվել են Vogue, Harper Bazaar և Vanity Fair ամսագրերում:










































