Մեծ Բրիտանիայի Գրեյզլի քաղաքի եկեղեցամերձ գերեզմանատներից մեկի տնօրինությունը որոշել է տնտեսել խոտհնձիչների վրա արվող ծախսերը: Փոխարենը նրանք թույլատրել են այնտեղ ոչխարներ արածեցնել: Այդ մասին իմանալով՝ հանգուցյալների հարազատները զայրացել են՝ համեմատելով դա վանդալիզմի հետ: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Բանն այն է, որ կենդանիներն արածում են ոչ միայն խոտը, այլև ծաղիկներն ու այլ իրեր, որոնք մարդիկ թողնում են զոհված հարազատների ու ընկերների գերեզմաններին: Նրանք նշում են, որ ոչ ոք կենդանիների հետևից չի հավաքում, նրանք ամենուր աղտոտում են:
Եկեղեցու ներկայացուցիչները նշել են, որ կիսում են քաղաքացիների դժգոհությունը, սակայն ոչինչ անել չեն կարող. տնօրինությունը գումար չունի:







































