Աղիքային ցուպիկով հնարավոր վարակվածության պատճառով ԱՄՆ-ում հետ է կանչվել մոտ 90 տոննա աղցան և սենդվիչ՝ գրում է rbc.ru-ն:
Ինչպես հայտնում է CNN-ը, մթերքի մատակարարը կալիֆոռնիական Glass Onion Catering ընկերությունն է, որն էլ ապրանքի հետկանչման որոշում է ընդունել:
Կրկնակի ստուգման կվերադարձվեն ընկերության կողմից սեպտեմբերի 23-ից նոյեմբերի 6-ը արտադրված աղցանների և սենդվիչների 16 տեսակներ:
Մթերքների հետկանչման որոշում կայացվել է մարդկանց հիվանդացության 15 դեպքի մասին հաղորդում ստանալուց հետո: Նրանց մոտ հայտնաբերվել է O157:H7 աղիքային ցուպիկ: Այն մարդկային օրգանիզմ է ներթափանցում ոչ բավարար չափով տապակած հավի մսի կամ վետչինայի միջոցով:
Ինչպես հաղորդվում է, միայն ԱՄՆ-ում ամեն տարի այս ցուպիկով վարակվելու պատճառով հոսպիտալացվում է 2 հազար մարդ: Սովորաբար, հիվանդությունն անցնում է 1-2 շաբաթից: Մահացության դեպքեր գրանցվում են 100-ից մեկի դեպքում:








































