Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է շախմատի Եվրոպայի 2013թ. թիմային առաջնությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կանանց մրցապայքարում 3-րդ տուրից հետո մեր հավաքականն առայժմ առաջին հորիզոնականում է: Մեր թիմը 3-րդ տուրից հետո ունի նույնքան հաղթանակ:
4-րդ տուրում մեր ընտրանու հակառակորդը Լեհաստանի ընտրանին է: Մրցավեճը կմեկնարկի Երևանի ժամանկով 18:00-ին:
4-րդ տուր, Լեհաստան – Հայաստան
Մոնիկա Սոչկո – Էլինա Դանիելյան
Յոհաննա Մայդան-Գաևսկա – Լիլիթ Մկրտչյան
Իվետա Ռայիլիչ – Լիլիթ Գալոյան
Կարինա Շեպակովսկա-Հորովսկա – Մարիա Կուրսովա






































