42-ամյա Անջելինա Ջոլին փայլել է Լոս Անջելեսում աշխարհիկ միջոցառման ժամանակ։ Դերասանուհին դուստրերի՝ Շայլոյի և Զահարայի հետ հայտնվել է Annie Awards ամենամյա մրցանակաբաշխությանը, որի ժամանակ մրցանակներ են շնորհվում լավագույն անիմացիոն աշխատանքներին։

Դերասանուհին փայլել է շքեղ արծաթագույն զգեստով՝ ազդրի շրջանում գեղեցիկ գրգռաճեղքով։ Վերջին շրջանում Անջելինան հաճախ է սկսել ոտքերն ընդգծող զգեստներ ընտրել։

Նա կերպարն ամբողջացրել է աչքերի smoky հարդարմամբ և ալ կարմիր շրթներկով։








































