Ֆրանսիայի երկաթուղային ճանապարհները Փարիզում տեղադրել են հիանալի ինտերակտիվ գովազդ, որը մարդկանց մղում է ճանապարհորդության, գրումէ adme.ru-ն:
Քաղաքի փողոցներում հայտնվել են դռներ, որոնք բացելով՝ անցորդն ընկնում է այլ քաղաք: Իրական ժամանակում վիդեոէկրանին հեռարձակվել է այն, ինչ այդ պահին տեղի է ունենում Բրյուսելում, Բարսելոնում, Ժնևում ու եվրոպական մյուս քաղաքներում:
Ֆրանսիայի երկաթուղային ճանապարհներն առաջին անգամ չէ, որ պատրաստում են հիանալի գովազդ՝ այն վերածելով արտասովոր շոուի:





































